Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ակնկալում է ստանալ 19, 9 մլն դոլար: Այս խնդիրն է այսօր՝ մարտի 11-ին քննարկվել կառավարությունում «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի հերթական նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի  առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք հատկացման 19-րդ հայտը` կից փաստաթղթերով, համաձայն  որի` 2011թ. երկրորդ եռամսյակի համար Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 19 միլիոն 948 հազար 405 դոլար, որից 19 մլն 522 հազար 507 դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին,  մնացած մասը` մոնիթորինգի եւ գնահատման ու ծրագրի կառավարման եւ վերահսկողության ծախսերն են: