Տակը բան պետք է լինի, որ հնարավոր լինի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում է, որ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսվի:

«Բողոք է եղել, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել եւ ըստ Սահմանադրության, ըստ օրենքի իրենց որոշումը կայացնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հենց իր ելույթներն են հիմք հանդիսացել այդ բողոքի՝ Ծառուկյանն ասաց, «Վանեցյանը սպասում է, երբ հիմք ընդունի…»: 

«Հեսա դուրս գամ, ձեր բոլոր հարցերին կխատասխանեմ»,- ասաց Ծառուկյանը՝ կիսատ թողնելով զրույցը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում եւ դրանից դուրս լրագրողների հետ շփումներում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու եւ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: