ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պլանավորում է հաջորդ շաբաթ հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ կապված Վենեսուելայի հարցով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության ուժեղացման հետ։
Ինչպես հայտնում է AP-ը, Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Պոմպեոն եւ Լավրովը Վենեսուելայի իրավիճակը կքննարկեն Ֆինլանդիայում, որտեղ տեղի է ունենալու Արկտիկական խորհրդի նիստ։
Նրա խոսքերով, նախօրեին Պոմպեոն եւ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում Վենեսուելայի հետ կապված նախազգուշացումներ են փոխանակել։ Նրանք զրույցը կշարունակեն, երբ հանդիպեն։


























