ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում գտնվելով Հայաստանում, այցելել է Պետական եկամուտների կոմիտե:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր: Ռ. Դավիդովը ծանոթացել է ՏՏ ոլորտի առաջավոր փորձին եւ ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան հարթակում առաջարկվող ծառայություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում միջազգային փոստային եւ էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին եւ այլն: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ աշխատանքները վերոնշյալ ոլորտներում եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար: