Երեկ «Երկիրի» հետ զրույցում Մայր Առոթի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանել փաստը, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը «Բենթլի» մակնիշի մեքենա է նվեր ստացել: Մայր աթոռն արդյո՞ք պատրաստվում է թեման քննարկել, թե ոչ, Տեր Վահրամը դիվանագիտական պատասխան է տվել, ասելով` «Քննարկման դեպքում Մայր Աթոռն անպայման հայտարարությամբ հանդես կգա»:
Թեմայի շուրջ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը «Երկիր»-ին հայտնել է, որ Սրբազանը պետական պաշտոնյա չէ, որ իրեն նվիրաբերած գույքը դիտվի որպես կոռուպցիայի դրսեւորում. «Սրբազաննել է մարդ, ով ունի մասնավոր սեփականություն եւ գույք: Այսինքն` այդ մարդը իրավունք չունի՞ մեքենա ունենալ կամ մեքենա նվեր ստանալ: Ի՞նչ վատ բան կա դրանում»,-զարմացել է մամլո պատասխանատուն եւ հավելել. «Եթե պետական պաշտոնյային «Բենթլի» նվիրեին, դա կնշանակեր, որ կա կոռուպցիա, բայց հոգեւորականը, բնականաբար, պետական պաշտոնյա չէ, եւ նրան մեքենա նվիրելը որեւէ բանի հետ կապված չէ»,-ասել է Էլզա Մանուկյանը: Իսկ թե մինչ այդ Սրբազան հայրը ի՞նչ ծառայողական մեքենայից էր օգտվում, մամլո դիվանի պատասխանատուն նշել է. «Մինչ այդ, շատ շքեղ «Մերսեդես Բենց» էր»:




























