Փոխնախագահը եւ մշակութային ժառանգության, արհեստագործության եւ զբոսաշրջության իրանական կազմակերպության ղեկավարը շաբաթ օրը հայտնել է, որ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ զբոսաշրջությունից եկամուտները երկրում անցյալ տարի հասել են 11,8 մլրդ դոլարի՝ հայտնում է ԻՌՆԱ-ն։

Ալի Ասգար Մունեսանն ասել է, թե այսօր զբոսաշրջության ոլորտը համարվում է աշխարհում եկամտի երրորդ աղբյուրը։

2018թ․ Մունեսանը հայտնել էր, որ Իրան ժամանած արտասահմանցի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մուտք գործելիս կնիքներ չեն դրվի։

Նա նշել է, որ Իրանը, որպես քառասեզոն երկիր, մշակութային, պատմական, արհեստագործական տեսարժան վայրերի, առողջարարական զբոսաշրջության, ճանապարհորդության ցածր գնի եւ բարձր անվտանգության շնորհիվ արտասահմանցիների համար համարվում է հանրահայտ զբոսաշրջային ուղղություն։