Հունաստանի նախագահ Պրոքոպիս Պավլոպուլոսի ինքնաթիռը ուժգին քամիների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Կրետե կղզու Հանյա քաղաքում: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, եղանակային վատ պայմանների պատճառով օդաչուները ստիպված էին փոխել ժամանման օդանավակայանը, հաղորդում է ՌԳ-ը:

Արդյունքում ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրակլիոնում, իսկ երկրի նախագահը ստիպված է եղել նշանակետին հասնել ավտոմեքենայով:

Ուժեղ քամու եւ ամպրոպներով ուղեկցվող հորդառատ անձրեւների պատճառով Հունաստաոնում չեղարկվել են բազմաթիվ չվերթներ, որոնց մեկնման կամ ժամանման վայրը Կրետե, Կոս եւ այլ կղզիների օդանավակայաններին էին: