Ռմբակոծման ժամանակ իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարին, որին Թել Ավիվը մեղադրել էր Գազայում զինված խմբավորումներին Իրանից գումար փոխանցելու մեջ, հաղորդում է Life –ը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:

«Գազայի հատվածի բնակիչ, 1985 թվականին ծնված Համեդ Ահմեդ Աբեդ Քուդարին ոչնչացվել է Իսրայելի Պաշտպանության բանակի եւ երկրի հատուկ ծառայությունների համատեղ գործողության ընթացքում»,-հայտարարել են պաշտպանության կառույցում:

Ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների՝ իսրայելական հրթիռը հարվածել էր ավտոմեքենան, որում գտնվել էր ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարը: