Ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Արգիշտի Սեփխանյանի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ զինծառայողը ներկայումս բուժում է ստանում Երեւանի կենտրոնական հոսպիտալում։
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան, այնուհետեւ՝ վիրահատել: Վիրահատությունը բարեհաջող ընթացք էր ունեցել:
Դավիթ Տոնոյանը հոսպիտալում տեսակցել է գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողին (ֆոտո)




























