Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ երբեք չեն լինի փոխզիջումներ: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: «Մենք պետք է միասնական մնանք ցանկացած դեպքում, իրադրության ցանկացած զարգացման դեպքում: Փոխզիջումներ չեն լինի, մինչեւ մեզ չվերադարձնեն Արեւմտյան Հայաստանը եւ մեզմից խլված մյուս տարածքները»,- շեշտեց Պետրոսյանը: