Թանգարանի տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը եւ աշխատակիցները ներկայացրել են Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության եւ հաղթանակի մեջ նրա ներդրման մանրամասն պատմությունը։ Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին պատմել են 6 հայկական ազգային դիվիզիաների հերոսության եւ հայ մարշալներ Հովհ․ Բաղրամյանի, Ի․ Իսակովի, Ա․ Բաբաջանյանի, Ս․ Համբերյանցի ռազմական կենսագրությունների մասին։ Կոպիրկինն այցելել է Հիշատակի սրահ, որի գրանիտե պատերին փորագրված են Խորհրդային Միության հայ հերոսների եւ Փառքի շքանշանակիրների անունները։

Էքսկուրսիայի ավարտին Հայաստանում ՌԴ դեսպանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։