Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի մասնակիցներին:
Աշոտ Ղուլյանը նշել է, որ անհնար է Հայաստանն առանց Արցախի պատկերացնել եւ Արցախն առանց Հայաստանի, այս համախմբվածությունն ամրացնում է հայկական կողմին եւ ապագայի հանդեպ վստահություն ներշնչում, միաժամանակ մեծացնելով անվտանգության աստիճանը: Խորհրդարանի նախագահի խոսքով՝ պետական շինարարության նույն ճանապարհն անցնելով՝ Հայաստանն ու Արցախը կատարել են փորձի փոխանակում, քննարկել մարտահրավերները, ընդհանուր տեսլական ունեցել: Աշոտ Ղուլյանը հատուկ նշել է իշխանության օրենսդիր ճյուղերի կայուն համագործակցության, փորձագիտական հանձնաժողովների եւ համագործակցության հարցերով հանձնաժողովների հանդիպումների մասին: Դրա հերթական նիստը տեղի կունենա մայիսին Երեւանում:
Ղուլյանի խոսքով՝ արդի պատմության մեջ պահեր են եղել, երբ ռազմավարական միության ստեղծումը իրականությանը մոտ էր, բայց օբյեկտիվ պատճառներով եկել են այն եզրակացության, որ դրա ստեղծումը կարող է լինել խորը քննարկումների, ռիսկերի գնահատման եւ տեսակետների համադրման արդյունք:
Ղուլյանի խոսքով՝ արդի պատմության մեջ պահեր են եղել, երբ ռազմավարական միության ստեղծումը իրականությանը մոտ էր, բայց օբյեկտիվ պատճառներով եկել են այն եզրակացության, որ դրա ստեղծումը կարող է լինել խորը քննարկումների, ռիսկերի գնահատման եւ տեսակետների համադրման արդյունք:
Ղուլյանը նշեց, որ ներկայիս համաժողովը կարող է իրավա-պայմանագրային նորմերի բազմակողմանի քննարկման հարթակ դառնալ, իսկ որոշումը կարտացոլի ազգային շահերը եւ հանձնառությունը ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:
Մայիսի 7-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը, որի օրակարգում է երկու հանրապետությունների իրավական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Համաժողովի անցկացման նախաձեռնողը ՀՅԴ-ն է:





























