ԱՄՆ-ը «ի վիճակի չէ» եւ «չի ուզում» ռազմական պատերազմ վարել Իրանի դեմ, սակայն ճգնաժամի մեջ է ներքաշում մերձավորարեւելյան տարածաշրջանը։ Այս մասին Alarabiya-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի զինվորական խորհրդական, բրիգադային գեներալ Հուսեյն Դեխգանը՝ մեկնաբանելով Մերձավոր Արեւելք, որպես «Իրանին ազդանշան», «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորությամբ ռազմածովային հարվածային խումբ ուղարկելու մտադրության մասին ԱՄՆ հայտարարությունը՝ հայտնում է Mehr-ը։

Նրա խոսքերով, ԱՄՆ վարչակազմին առաջվա պես չի բավականացնում ծայրահեղական գործողությունները կանխելու ռացիոնալությունը։

«Դոնալդ Թրամփն ինքն է ասել, որ եթե լսեր այն ամենը, ինչ ասում է Ջոն բոլթոնը, ԱՄՆ-ը այժմ պատերազմ կմղեր աշխարհի մի քանի կետերում»,- հավելել է նա։

Ամերիկացիները, իսրայելցիները եւ սաուդցիները ուզում են ասել, որ տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի եզրին, սակայն նրանք հիանալիորեն հասկանում են, որ առաջին հրթիռի արձակումից հետո հաջորդները չեն սահմանափակվի որոշակի աշխարհագրական գոտիով՝ հավելել է Իրանի նախկին պաշտպանության նախարարը