Հյուսիսային Կովկասում` Հյուսիսային Օսեթիայի կողմից, ուժեղ ձնաբքի պատճառով փակվել է ռազմական- վրացական ճանապարհը։ Երթեւեկությունը կանգ է առել կեսգիշերից հետո, հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային մարզային կենտրոնը, հաղորդում է vesti.ru-ն։

Ռուս-Վրացական  «Ներքին Լարս» անցակետում ձնաբքի տակ է մնացել երեք ավտոբուս եւ յոթ միկրոավտոբուս, որոնց մեջ 120 մարդ կա։ Անցակետից ոչ հեռու քանդվել է ջերմատաքացման կայանը։ Գիշերվա ընթացքում 110 մարդու տեղափոխել են տարածաշրջանի հյուրանոցները, մնացածը գիշերել են բարեկամների մոտ։

Ճանապարհը դեռ փակված է, մարդիկ սպասում են եղանակի լավացմանը։ Ձնաբքի տակ գերի մնացածների վիճակը անհույս է, շուտով կլրանա նրանց վիզային ժամկետը։ Սակայն  միգրացիոն կենտրոնից հաղորդում են, որ «ճանապարհի գերիների»  վիզաների ժամկետը միգուցե երկարացվի։