Թուրքիայում «Էրգենեկոն»-ի հերթական դատավարության ժամանակ մեղադրյալ Օսման Յըլդըրըմը հայտարարել է, թե ինքն է նռնակ նետել Cumhuriyet թերթի խմբագրության վրա եւ զինված հարձակում գործել վարչական դատարանի նախագահի դեմ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ առաջին «Էրգենեկոն»-ի հերթական դատավարության ժամանակ մեղադրյալ Օսման Յըլդըրըմը նշել է, թե «Էրգենեկոն»-ի բոլոր կասկածյալները անմեղ են, քանի որ ինքն է բոլոր հանցանքները իրականացրել։ Նա պնդել է, որ ինքն է իրականացրել թե վճռաբեկ դատարանի նախագահի դեմ զինված հարձակումը, թե Cumhuriyet թերթի խմբագրության վրա նռնակի նետումը։
Օսման Յըլդըրըմն ասել է այդ ամենն ինքն է արել, սակայն Ալփարսլան Արսլան էր իր վրա վերցրել։ «Ես եմ սպանել գրողՆեջիփ Համբլեմիթօղլուին եւ կրկին ես եմ կրակահերթեր արձակել Գազի թաղամասում գտնվող սրճարանի վրա։ Բոլորին հղում եմ իմ սերն ու հարգանքը»,-ասել է Օսման Յըլդըրըմը։
Նշենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:




























