Պենտագոնի տրամադրության տակ տեղեկություններ կան Իրանից բխող հնարավոր ռազմական սպառնալիքի մասին՝ ուղղված Մերձավոր Արեւելքում ամերիկացի զինվորականներին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ուիլյամ Ուրբանի խոսքով՝ զինվորականներն «ակնառու նշաններ են տեսնում, որ իրանական զորքերը եւ դրանց զանազան խամաճիկային կազմավորումները նախապատրաստվում են տարածաշրջանում ամերիկացի զինվորականների դեմ հնարավոր հարաձակումներին»: Ուրբանը հայտնել է, որ խոսքը սպառնալիքի մասին է ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:

Եկուշաբթի ԱՄՆ-ն հայտնել էր Իրանին զսպելու համար Մերձավոր Արեւելք ավիակիր եւ ռմբակոծիչներ ուղարկելու մասին: Այսօր Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հստակեցրել է, որ В-52 ռմբակոծիչները տարածաշրջան են ուղարկվել «ամերիկյան զինված ուժերի եւ տարածաշրջանում ԱՄՆ շահերի պատպանության համար, ինչպես նաեւ ցանկացած ագրեսիա հետ մղելու համար»:

USS Abraham Lincoln ավիակիրը հիմա գտնվում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո, սակայն Պենտագոնը կարագացնի այն Մերձավոր Արեւելք ուղարկելը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այս տեղեկությունը հաստատել է «Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում:

Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, ստանում է Թեհրանի գործողությունների մասին տեղեկություններ, որոնք վկայում են Մերձավոր Արեւելքում հակամարտության հնարավոր թեժացման մասին:

«Այս պատճառով մենք ձեռնարկում ենք համապատասխան գործողություններ, որպեսզի նախագահը մի քանի տարբերակներ ունենա այն դեպքում, եթե իսկապես ինչ-որ բան տեղի ունենա»,- Ֆինլանդիայում ասել էր Պոմպեոն՝ դիմելով լրագրողներին:

Այս գնահատականները տարբերվում են Մերձավոր Արեւելքի իրադրության մասին Կենտրոնական հրամանատարության հաշվետվության մեջ ներկայացված տվյալներից: Մարտի 26-ի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է մայիսի 7-ին, նշված է, որ չնայած Սիրիայում եւ տարածաշրջանի այլ երկրներում Իրանի գործողություններին, Կենտրոնական հրամանատարությունն ակնառու վկայություններ չունի, որ Թեհրանն իսկապես ամերիկացի զինվորականների դեմ հարձակումներ է պատրաստում:

«Նրանք (իրանցիները) ԱՄՆ ուժերի դեմ հարձակվելու մտադրություններ չեն ցուցադրում»,- նշված է հաշվետվության մեջ: Ի դեպ, տեքստում վերապահում կա. իրադրությունը կարող է կտրուկ փոխվել, եթե Թեհրանում զգան Սիրիայում «Իսլամական պետության» ջախջախումից հետո հակաիրանական գործողությունների անցնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը:

Շուտով Կենտոնական հրամանատարության տրամադրության տակ հայտնվող հարվածային խմբի կազմի մեջ են մտնում, ավիակրից բացի, կործանիչներ, ուղղաթիռներ, ականակիրներ եւ ավելի քան 6 հազար զինծառայողներ: Խումբը Վիրջինիայի ռազմածովային բազայից հեռացել է ապիրիլի սկզբին: Հիմա այն շարժվում է դեպի Մերձավոր Արեւելքի շրջան: