Nokia-ի ղեկավար Սթիվեն Իլոպը, որը ղեկավարում է բջջային հեռախոսների արտադրության խոշորագույն ընկերությունը 2010թ. սեպտեմբերից, ավելի քան 6 մլն դոլար կստանա Microsoft-ից տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Nokia-ի ֆինանսական հաշվետվությունը:

Այդ գումարը կվճարվի երկու մասով` 3,1  եւ 3 մլն դոլար: Առաջին մասն արդեն 2010թ. հոկտեմբերին փոխանցվել է Իլոպին, մյուս մասը  Nokia-ի գլխավոր տնօրենը կստանա  2011թ. հոկտեմբերին:

Նշվում է, որ Սթիվեն Իլոպի բազային դրույքը տարեկան մեկ միլիոն եվրո (մոտ 1,4մլն դոլար) է: Միաժամանակ  նրա աշխատավարձը կարող է բարձրանալ` պայմանավորված ընկերության ձեռքբերումներով: