Առնվազն երեք մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանայում մարտի 12-ին ցուցարարների եւ ոստիկանների  բախման ժամանակ, 300-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Լուսաբացին ոստիկանները հարձակվել են ընդիմադիրների ճամբարի վրա եւ ցրել նրանց, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նախագահ Ալի Աբդելլ Սալեհի դեմ ցույցի կողմնակիցները փետրվարի 21-ից հավաքվել էին համալսարանի մոտ գտնվող հրապարակում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ոստիկանները բախման ժամանակ արցունքաբեր գազ եւ հրազեն են օգտագործել։ Ընդիմադիրները հայտնում են, որ գազից եւ հրազենից տուժածների թիվը անցնում է 300-ից։

Ավելի վաղ Եմենի նախագահն  առաջարկել էր երկրում խորհրդարանական կառավարում մտցնել։ Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ` Սալեհը ասել էր, որ ցանկանում է նոր սահմանադրությամբ ամբողջ իշխանությունը տեղափոխել խորհրդարանական դաշտ եւ 2011թ վերջին, խորհրդարանական ընտրություններ անցկացնել երկրում։ Եմենի ընդիմությունը մերժել էր Սալեհին։