Վրաստանի եւ Իսրայելի հարաբերություններում խնդիրներ գոյություն չունեն: Այդ մասին հայտարարել է եվրոինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Գիորգի Բարամիձեն, հաղորդում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:
«Իսրայելի եւ Վրաստանի միջեւ միշտ էլ ընկերական հարաբերություններ են եղել, եւ այսօր էլ նման հարաբերությունների մեջ ենք: Ավելին, Վրաստանում ակտիվացել են Իսրայելի կողմից ներդրումները»,- հայտարարել է պետնախարարը:
Հիշեցնենք, որ ըստ ynetnews.com լրատվական գործակալության տեղեկատվության, Իսրայելի Կնեսետի նախագահ Ռիվեն Ռիվլինը իր վրաց գործընկեր Դավիթ Բարամիձեին խնդրել էր հետաձգել այցը Իսրայել: Ըստ գործակալության` խորհրդարանի նախագահի խնդրանքը կապված էր Իսրայելի ներքին եւ արտաքին խնդիրների հետ:





























