Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 11-ին բանակցություններ է վարել ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հետ, ում ավելի վաղ քննադատել էր Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ արած դիտողության համար, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Առայժմ հանդիպման վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Հանդիպումը հատկանշական է Մերձավոր Արեւելքում ծագած բողոքի գործողությունների եւ Թուրքիայի վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին:

Նկատենք, որ Ռիկարդոնեին խստորեն քննադատել էին, երբ նա մի քանի «քաղցր» արտահայտություն էր արել Թուրքիայում մամուլի ազատությանաստիճանի վերաբերյալ: Էրդողանը նրան «նորեկ» էր անվանել թուրքական հարցերում: