Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հրաչ Սիլվանյանը պարգեւատրվել է Թբիլիսիի բարձրագույն պարգեւով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 11-ին, Թբիլիսիի քաղաքապետարանում, Երեւան եւ Թբիլիսի քաղաքների միջեւ բարեկամական կապերի խորացման եւ ամրապնդման գործում իր մեծ ավանդն ունենալու համար Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հրաչ Սիլվանյանին հանդիսավոր պայմաններում քաղաքապետ Գիգի Ուգուլավան հանձնել է Թբիլիսիի բարձրագույն պարգեւը` քաղաքի խորհրդանշական բանալիները եւ շնորհակալական նամակ: