Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, կմեկնի Արցախ։ Այցի նպատակն է՝ մասնակցությունը Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի միջոցառումներին։