Շիրակի մարզում 2011թ-ի ընթացքում արտահերթ ընտրություններ նախատեսված են շուրջ 2 տասնյակ գյուղական համայնքներում` ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամների: 

ՏԻՄ այս ընտրությունները, ինչպես հայտնի է շատ կարեւոր են` հաշվի առնելով հանգամանքը, որ 2012 թ-ը ամբողջ հանրապետության համար ընտրական տարի է, ընտրվում է նոր Ազգային ժողով, ուստի եւ շատ կարեւոր է գյուղապետերի թեկնածուների եւ ապա ընտրված գյուղապետերի կուսակցական պատկանելության հարցերը:

ՏԻՄ առաջիկա ընտրությունները մարզում կայանալու են մարտի 27-ին հինգ համայնքներում` Արփենի, Կարմրավան, Անուշավան, Հառիճ եւ Սարակապ գյուղերում: