Թուրքիայում ավանդական Քըրքփընար յաղլը գյուրեշի (ըմբշամարտի տեսակ) հայտնի մարզիկ Ահմեդ Թաշչըն ցանկանում է գովազդել այդ մարզաձեւը եւ դա անելու համար մարտահրավեր է նետել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին։

Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝  թուրք մարզիկը նշել է, թե Մոսկվայի տուրիզմի ցուցահանդեսի բացումն իրականացնելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով հետաքրքվում է ավանդական մարզաձեւերով։ «Ես ցանկանում եմ ըմբշամարտել Պուտինի հետ։ Եթե նման բան լինի, Քըրքփընարը կգովազդվի եւ աշխարհում հայտնի կդառնա»,-ասել է թուրք մարզիկը։

Նշենք, որ 2010-ի դեկտեմբերին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել էր Սանկտ-Պետերբուրգի «Մոսկովսկի» մարզա-առողջարարական համալիր, որտեղ կայացել էր համատեղ մարզում։ Այնտեղ Պուտինը մենամարտել էր  ձյուդոյի Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Գալստյանի հետ։