ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը, որպեսզի նոր համաձայնգիր մշակվի։ Այդ մասին նա հայտարարել է Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո։

Նրա խոսքերով, Թեհրանը կարող է սպասել հետագա գործողությունների, եթե «հիմնավորապես չփոխի իր վարքագիծը»։ «Իրանական գործարքից մեր դուրս գալուց հետո, որը վերականգնման ենթակա չէ, ԱՄՆ-ը 12 պայման էր առաջ քաշել, որոնք կազմում են Իրանի հետ համաձայնագրի համապարփակ հիմքը։ Ես անհամբեր սպասում եմ, որ երբեւէ Իրանի առաջնորդների հետ հանդիպում կայանա, համաձայնագիր մշակվի եւ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Իրանին տրվի ապագա, որին ինքը արժանի է։

«Ես ստորագրում եմ կարգադրություն նավթի հետ կապ չունեցող եւ արտահանման եկամուտների աղբյուր հանդիսացող իրանական մետալուրգիական, ալյումինային եւ պղնձային հատվածների հանդեպ պատժամաիջոցներ սահմանելու մասին»,- հայտնել է նա։