Մեր ժողովուրդները ոչ միայն քաղաքականապես ու տնտեսապես են մոտ, այլեւ հոգեպես: Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը նշեց, որ այս տոնը մշտապես ուղեկցվում է հոգեւոր վերելքով: «Ես վստահ եմ, որ մեր համատեղ պատմությունը եւ ամուր կապը հիմք են տալիս ենթադրելու, որ մեր հարաբերությունները այսուհետեւ եւս կզարգանան ի բարօրություն երկու ժողովուրդների: Մեր ժողովուրդները այսուհետեւ եւս աշխարհում կզբաղեցնեն այն տեղը, որին արժանի են»,- շեշտեց Կոպիրկինը:
Դեսպանը հավելեց, որ հայ ժողովուրդը հերոսական է եւ կարող է հույսը դնել ռուս ժողովրդի վրա, ճիշտ նույն կերպ ռուս ժողովուրդը կարող է հայ ժողովրդի աջակցության հույսն ունենալ:





























