Իրանը կարող է ընդամենը 4 օրում մինչեւ 20 տոկոսով վերսկսել ուրանի հարստացման գործընթացը, ասել է Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրանն այդ տեսանկյունից անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է վերսկսել իր գործունեությունը: Նա ընդգծել է, որ Թեհրանը կարող է ընդամենը 4 օրում մինչեւ 20 տոկոսով սկսել ուրանի հարստացումը:

Նախօրեին նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարի միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կատարումը:

Իրանն այլեւս չի հետեւի սահմանափակումներին, որոնք համաձայնագրով սահմանվել էին հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահպանման համար:

Համաձայնագրի մնացած կողմերին 60 օր է տրվել ԳՀՀԾ շրջանակում իրենց պարտավորությունների կատարման համար, որոնք հատկապես կապված են բանկային եւ նավթային հատվածների հետ: