Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական օպերացիաները եւ լքել երկիրը: Նախագահի հայտարարությունը հնչել է մարտի 12-ին երկրի արեւելյան նահանգների ավագանիների հետ հանդիպման ընթացքում: Աֆղանական առաջնորդի խոսքով` ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի օպերացիաները, որի ժամանակ զոհվում են խաղաղ բնակիչներ, դադարեցնի ռմբահարումները ենթադրյալ գրոհայինների դեմ, գրում է Gazeta.ru-ն:
«Ես կխնդրեի ՆԱՏՕ-ին եւ ԱՄն-ին պատվով եւ խոնարհաբար դադարեցնել մեր երկրում իրենց գործունեությունը: Մենք շատ համբերատար ժողովուրդ ենք, բայց մեր համաբերությունն արդեն հատվում է: Մենք Արեւմուտքին պարտական ենք այն ամենի համար, ինչ արել են: Սակայն եթե օտարերկրացիները մեզ համարում են իրենց բարեկամները, չպետք է սպանեն իրենց բարեկամներին», - հայտարարել է Քարզայը:
Ինչպես հաղորդվել էր, այս շաբաթ ամերիկացի զինվորականները Աֆղանստանում հատուկ օպերացիայի ժամանակ սխալմամբ սպանել էին Համիդ Քարզայի զարմիկին` Ահմադ Քարզային:





























