Մոսկվայում քրեական հետախուզության աշխատակիցները Տաջիկստանի 16  քաղաքացուց բաղկացած քրեական խմբավորման ձերբակալության լայնամասշտաբ օպերացիա են իրականացնել: Այդ մասին հաղորդել է Ներքին գործերի գլխավոր վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վիկտոր Բիրյուկովը:

Նա նշել է, որ կասկածյալները ձերբակալվել են հանցագործության վայրում` կոշկեղենի պահեստի վրա զինված հարձակման ժամանակ, գրում է Gazeta.ru-ն:

Գիշերվա ժամը մեկին խմբավորման անդամները բեռնատար Mercedes-ով մոտեցել են պահեստին եւ սկսել են բեռնել ապրանքը: «Բոլոր 16-ը ձերբակալվել են հանցագործության վայրում, նրանցից առգրավվել է երկու ատրճանակ»,-ասել է Բիրյուկովը:

Նա նշել է, որ իրենք բոլոր հիմքերն ունեն ենթադրելու, որ ձերբակալվածները հանցավոր խմբավորման անդամ են: Ներկայումս ստուգվում է նրանց մասնակցությունը Մոսկովյան շրջանում կատարված մի շարք հանցագործությունների: