Իրանն ընդլայնում է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում գործունեությունը եւ մտադիր է զբաղեցնել իր տեղը միջազգային շուկայում: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նորանշանակ ղեկավար Ֆերեյդուն Աբբասին:

Նրա խոսքով, միջուկային տեխնոլոգիաների եւ ծառայությունների միջազգային շուկա դուրս գալը լիովին համապատասխանում է Իրանի շահերին: Միաժամանակ սակայն նա չի նշել, թե կոնկրետ ինչ նկատի ունեն` խոսելով միջուկային տեխնոլոգիաների եւ նյութերի մասին, հաղորդում է IRNA գործակալությանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի համաձայն` բոլոր երկրներին արգելվում է Իրանին միջուկային տեխնոլոգիաներ, նյութեր փեխանցելն ու այդ ոլորտում ծառայություններ մատուցելը: Մինչեւ հիմա ՄԱԿ ԱԽ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ վեց բանաձեւ է ընդունվել, որոնցից չորսը նախատեսում են տնտեսական եւ որոշակի քաղաքական պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: