ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 12-14-ին կայցելի Մոսկվա եւ Սոչի, տեղեկացնում է Պետդեպարտամենտը։
Մայիսի 13-ին Պոմպեոն կժամանի Ռուսաստան՝ հանդիպելու իր թիմին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, հետո կհանդիպի ԱՄՆ գործարար շրջանակների առաջնորդների եւ ԱՄՆ-ից շրջանավարտների հետ։ Պոմպեոն ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին։
Մայիսի 14-ին Պոմպեոն կուղեւորվի Սոչի, որպեսզի հանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու երկկողմ եւ բազմակողմ խնդիրներ։



























