Երեւանի Դավիթ Բեկ - Հովսեփյան փողոցների խաչմերուկում մարտի 14-ին տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով երկու մարդ մահացել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 007 ՕՍ 64 համարանիշի եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 30 ՕՍ 008 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով տեղում զոհվել են «ՎԱԶ» ավտոմեքենաներից մեկի վարորդ 48-ամյա Աշոտ Խաչատրյանը եւ ուղեւորը (ինքնությունը ճշտել չի հաջողվել):

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների կողմից զոհվածների դիակները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: