Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 71 շենքի հարակից տարածքում մարտի 12-ի երեկոյան «ՎԱԶ-2101» մակնիշի 31 ԼՕ 892 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձյան մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:
Մարտի 13-ին՝ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սուրբ Խաչ կոչվող սարի տարածքում ավտոմեքենա է հայտնվել է ձնակույտի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Ն.Փանոսյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 28 ՍՏ 400 պետհամարանիշի ավտոմեքենան՝ իր 4 ուղեւորներով:





























