Ահազանգ է ստացվել, որ մարտի 14-ի գիշերը հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեում` նախկին «Երեւան-Սիթի» խանութում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.14-ին, մարվել`02.18-ին:

Այրվել է օդորակիչ, սառնարան եւ առաստաղ` 10 քմ մակերեսով: