Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քալմի-Ռեյի դեմ առ դեմ հանդիպումը կայացել է մարտի 14-ին` պաշտոնական հանդիպման արարողությունից հետո:
Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի եւ Շվեյցարիայի երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը: Ընդգծվել են տնտեսական ոլորտում, մասնավորապես էներգետիկ ոլորտում համագործակցության լավ հնարավորությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:





























