Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը վերսկսել է աշխատանքը ամբողջ ծավալով: Այդ մասին հաղորդում է Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ռազմական-վրացական ճանապարհը փակվել էր մարտի 7-ին Կրեստովի լեռնանցքում առատ ձյան պատճառով: Այդ ընթացքում «Վերին Լարսում» 100-ից ավելի մեքենաներ են կուտակվել, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնել էր Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի քարտուղար Յուլիա Ստարչենկոն, տեղանքում հայտնվածներին օգնություն է ցուցաբերվել, իսկ այժմ ողջ տրանսպորտը հատել է պետական սահմանը:





























