Մարտի 14-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շենքի մոտ ռումբ է տեղադրված: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ժամը 13.00-ին, պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:





























