Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 12-ի կեսօրին բերման են ենթարկել 29-ամյա Հովհաննես Մ.-ին, ով 2010 թ. հունվարի 22-ից Ուկրաինայի Զապորոժիեի մարզի ՆԳԳ վարչության կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հովհաննես Մ.-ն տեղափոխվել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:





























