«Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի» տնօրենից մարտի 12-ին ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ փետրվարի սկզբից մինչեւ մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի երկաթյա ճաղավանդակը բացելով՝ գողացել են հին եւ արժեքավոր մի շարք իրեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:





























