Հայաստանի էլեկտրոնային կառավարման՝ www.e-gov.am կայքը ամեն ամիս այցելում է 18 հազ. մարդ։ Այս մասին մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքով՝  այցելուների հետաքրքրությունը մեծ է հատկապես, «Ինտերակտիվ բյուջե» բաժնի նկատմամբ, ուր ամեն օր այցելում է շուրջ 100 մարդ ու հետեւում կառավարության ծախսերին՝ իրական ռեժիմում։ Այցելուների հետաքրքրությունը մեծ է նաեւ նամակների բաժնի նկատմամբ. 300-350 այցելու օրվա ընթացքում հետեւում են իրենց նամակների ու դիմումների ընթացքին:

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ամեն ամիս կայքի այցելությունների աճը կազմում է շուրջ 15 տոկոս: