ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 16-ին տարածաշրջանային այցով կժամանեն Երեւան:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նշենք, որ այսօր համանախագահները ժամանել են Բաքու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը, ինչպես նշված է նրանց հայտարարության մեջ, սահմանային միջադեպերի հետաքննությանը նախապատրաստվելն է:





























