«Կոնվերս բանկը» ակտիվ վարկավորում է գյուղատնտեսությանը եւ երբեք չի դադարեցրել այն, այսօր՝ մարտի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարեց բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում բանկն անգամ 11-12 տոկոսով դրամային եւ արտարժութային վարկեր է տրամադրում։

Նշենք, որ «Կոնվերս բանկի» հիմնական սեփականատերերից մեկը՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ գյուղատնտեսության ոլորտում։ Նա է հիմնել, մասնավորապես, Արմավիրի մարզում «Տիեռաս դե Արմենիա» խաղողի այգիները։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարել է միջոցներ ձեռք առնել գյուղատնտեսության վարկավորումը ակտիվացնելու համար։ Ըստ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանի՝ առեւտրային բանկերի գյուղատնտեսական վարկային ընդհանուր պորտֆելը կազմում է մոտ 54 մլրդ դրամ (մոտ 145 մլն դոլար)։