Մարտի 15-ին երկօրյա այցով Վրաստան կժամանի ԵԱՀԿ  գործող  նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար` Աուդրոնիուս Աժուբալիսը:

Ըստ Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության, այցի շրջանակներում, Աժուբալիսը կհանդիպի պաշտոնական անձանց հետ:

Հանդիպման ժամանակ կքննարկվի Աբխազիայում եւ Ցխինվալի շրջանում ստեղծված իրավիճակը եւ այդ տարածաշրջաններում ԵԱՀԿ առաքելության ներգրավման հարցը: