Ադրբեջանի զորամասերից մեկում զոնվոր է մահացել:
Այդ մասին հայտնում է APA-ն` վկայակոչելով Սումգայիթի զինվորական կոմիսարիատը: 2011թ. հունվարին ժամկետային զինծառայության զորակոչված, 20-ամյա Մուզաֆար Փիրվերդիեւը «մահացել է հիվանդությունից»: Ադրբեջանցի զինվորի դին տեղափոխվել է Սումգայիթ եւ հանձնվել նրա ընտանիքին:
Ադրբեջանի պատկան մարմիններն այդպես էլ չեն հստակեցրել, թե ինչ հիվանդություն է դա:





























