«Արմավիան» պարտքեր չունի լիզինգային ընկերության առջեւ, իսկ այն ինքնաթիռը, որ մոտ մեկ շաբաթ գտնվում է Փարիզում, պետք է C-сhek` ինքնաթիռի տեխնիկական սպասարկում անցնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե պարտքի դիմաց Փարիզում արգելանք է դրվել ինքնաթիռի վրա:

Մամուլի քարտուղարի խոսքով, C-сhek-ն իրականացվում է համաձայն հաստատված հերթականության (slot), որը տեւում է 20-30 օր:

«Այնտեղ ինքնաթիռների հերթ է, եւ երբ ինքնաթիռն անցնի տեխսպասարկումը, պարտադիր կվերադառնա Հայաստան»,- նշել է նա: Ավետիսովան նաեւ հայտնել է, որ համաձայն պայմանավորվածությունների, «Արմավիա»-ի ինքնաթիռները C-сhek-ն անցնում են Փարիզում: