Տիբեթի արտաքսյալ խորհրդարանի արտահերթ նստաշրջանը մարտի 14-ին իր աշխատանքնեն է սկսել հնդկական Դհարամսալա քաղաքում` քննարկելու Դալայ-լամա 16-ի` իր վրայից քաղաքական պարտականությունները վայր դնելու մտադրությունը:
Եթե նիստի մասնակիցները հավանություն տան տիբեթյան ժողովրդի կրոնական առաջնորդի որոշմանը, իշխանությունը կանցնի վարչապետին:
Դհարամսալայի նիստում խորհրդարանի նախագահը ներկայացրել է 75-ամյա Դալայ-լամայի նամակը, որում նա կոչ է անում չերկարացնել քաղաքականությունից իր հեռանալու մասին որոշման կայացումը: Դալայ-լաման նշել է, որ տիբեթցիներն այժմ իրենք կարող են ընտրել իերնց քաղաքական առաջնորդին: Ուստի հարկավոր է «կառավարման նոր ու ամուր համակարգ» ստեղծել, որը թույլ կտար «ավելի ինքնուրույն լինել եւ քիչ կախված լինել Դալայ-լամայից»:
Ակնկալվում է, որ Տիբեթի կառավարությունը մարտի 15-ին քննարկելու է Սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ կտան Դալայ-լամային հրաժեշտ տալ քաղաքականությանը:





























