Ճապոնական կողմը օգնության խնդրանքով դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը` ճապոնական ԱԷԿ-ներում ստեղծված բարդ իրադրության պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Agence France-Press-ը:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հաստատել էր, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երեք ռեակտորներում էլ մեծ է վառելիքային բլոկների հալման հավանականությունը:

ԱԷԿ-ի վթարային երկրորդ բլոկի գոտում սկսվել է շոգու դուրսմղման գործողությունը` ճնշման նվազեցման նպատակով: Ճապոնական կառավարության ներկայացուցիչը նշել է, թե ԱԷԿ-ի երկրորդ բլոկում պայթյունի հավանականությունը շատ փոքր է: Ներկայումս ռեակտորի հովացման համար ծովային ջուր է օգտագործվում:

Այսօր պայթյուն է եղել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ ռեակտորում, իսկ երկրորդում շարքից դուրս էր եկել հովացման համակարգը:

Ճապոնիայում 2011թ. մարտի 11-ին երկրշարժերի շարք է եղել, որոնցից ամենահզորի մագնիտուդը կազմել է 9: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափի մոտ, Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արեւելք: Երկրի ափին ցունամի է եղել: Նախնական տվյալներով, զոհերի եւ անհետ կորածների թիվն անցնու է 4,5 հազարից, սակայն չի բացառվում, որ թիվն աճի: