Թուրքիան պատրաստ է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մենք ցանկանում ենք լիովին հանել սահմանափակումները մեր երկրի բոլոր քաղաքացիների համար: Թեեւ որոշ ուղղություններով եւ որոշ խմբերի համար նման ռեժիմն արդեն գործում է»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է արագացնեն բանակցությունները մուտքի արտոնագրերի հարցով: 2011թ. մայիսին ուժի մեջ է մտնում ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, եւ ելումուտն ավելի հեշտ կլինի քաղաքացիների համար:




























