Google-ի քարտեզ ծառայության մեջ Թուրքիայի կենտրոնական եւ արեւելյան մի հսկա հատված հայտնվել է Քուրդիստան անվան տակ, սակայն այս սխալը թուրքերին հաջողվել է շատ կարճ ժամանակամիջոցում կարգավորել:
Իսկ ահա հայկական կողմին երկար ժամանակ է չի հաջողվում Google-ում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի անունը թուրքերենից դարձնել անգլերեն: Այս պահի դրությամբ Երեւանը կրկին նշվում է
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում GTUG (Google Technology User Group)-ի հայաստանյան խմբի մոդերատոր Վարդան Գրիգորյանը նշել էր , թե Երեւանի անվան համար «Քարտեզային պատերազմը» երկար պատմություն ունի։ «Ադրբեջանցիներին մի քանի անգամ հաջողվել է փոփոխության ենթարկել իսկական անվանումը, որովհետեւ Google Maps ծառայությունը սոցիալական հարցումների հիման վրա է կիրառում այս կամ այն անվանումը: Այսինքն՝ Google-ում գրանցված մարդիկ կարող են քարտեզի անվան փոփոխության հարցում ուղարկել մոդերատորին։ Ադրբեջանցի քարտեզ նկարողները սարքում են Erivan, մերոնք նորից ջնջում են եւ դարձնում
Նրա շեշտել էր, թե արդեն հարցումներ են ուղարկվել՝ սխալ ինֆորմացիան ջնջելու համար եւ երբ այն հաստատվի, կլինի նորից ճիշտ տարբերակը:
Հիշեցնենք, որ Google-ի քարտեզում փոփոխություն կարող է կատարել ցանկացած ոք, պարզապես անհրաժեշտ է, որպեսզի փոփոխությունը հաստատի գլխավոր մոդերատորը: Իսկ այդ գործընթացին կարող է նպաստել մեծ թվով մարդկանց փոփոխության հաստատումը: Օրինակ` սոցիալական ցանցերով տեղեկացնել եւ մեծ թվով մադկանց ուղղել դեպի փոփոխության հաստատման էջ:





























