Լոռու մարզի Աքորի գյուղում գտնվող եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում յուրացումներ են կատարվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2008 թ. ՀՀ պետբյուջեից Աքորի համայնքում գտնվող «Բգավոր» եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 30 մլն դրամ եւ ՀՀ մշակույթի նախարարությունը նշված աշխատանքների իրականացման համար 2009 թ. նոյեմբերի 29-ին պայմանագիր է կնքել Վանաձոր քաղաքում գործող մի ընկերության տնօրեն 51-ամյա Արա Ա.-ի հետ:
2009 թ. ընթացքում եկեղեցու վերականգնողական աշխատանքների ժամանակ Արա Ա.-ն հատկացված գումարները ծախսել է ոչ նպատակային եւ յուրացման եղանակով հափշտակել:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:





























